Վերջին 1 օրում Հայաստանում COVID-19-ից 2 մարդ է մահացել. նրանք եղել են 47 և 69 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

մահ կովիդ

Ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ երկրում հաստատվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան: Նրանցից մեկն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2066 դեպք, որից 929-ն՝ առողջացած, 32-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 21125 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք և 29 առողջացած։