Սիգարետներով ձերբակալված օդանավի պատմության մեջ անհասկանալի տեղեկություններ կան․ Ճաղարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News    

Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ քաղավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Էս սիգարետներով ձերբակալված օդանավի պատմության մեջ խելքից դուրս անհասկանալի տեղեկություններ կան առ այժմ`
-Ո՞նց կարելի է Հայաստանից թռչել Աֆղանստան, Կրասնոդարում ու Դուշանբեյում կանգառներով,
-Բեռը Աֆղանստանի՞ց է եկել, թե՞ հայկական ծխախոտ է եղել: Եթե հայկական` էլ Աֆղանստանն ու Դուշանբեն ի՞նչ կապ ունեն,
-ՀՀ ԱԻՆ-ը օդանավ չունի:
Ստեղ խոսքը կոնկրետ Իլ-76 -իմասին է, թեկուզ և նշած չի:
ՊՆ-ն ունի:
Հիմա մեր ՊՆ օդանա՞վն է ձերբակալված, թե՞ խոսքը ուրիշ օդանավի մասին է:
- Օդանավ շահագործողը, որպես կանոն, բեռի տերը չի հանդիսանում: Նա միայն փոխադրողն է:
Եթե բեռը (թեկուզ կոնտրաֆակտ) ունի համապատասխան ուղեկցող փաստաթղթեր (AirWay Bill, Cargo Manifest...) և կատարված են այլ փաստաթղթային պահանջները, առանց որոնց ես բացառում եմ օդանավի բաց թողումը «Զվարթնոցից», ապա օդանավը ինչու՞ է բեռի հետ ձերբակալված...»