Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի․ ԱԻՆ-ը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News        

ԱԻՆ

Հայաստանի Հնարապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել  տարածվող տեղեկությունների վերաբերյալ, թե ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը։ 

«Զանգվածային լրատվական միջոցներով, վկայակոչելով ռուսական աղբյուրները, տեղեկություններ են տարածվում, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված տրանզիտային օդանավը պատկանում է ՀՀ ԱԻ նախարարությանը:

Տեղեկացնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օդանավ չունի»: