ԵՄ հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար նոր ԱլԳ հորիզոններ է բացում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

լիտվայինախագահ

Լատվիայում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած տեսազանգից հետո գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում.

«ԵՄ հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար նոր ԱլԳ հորիզոններ է բացում։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցած տեսազանգի ընթացքում նշեցի Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այս ճանապարհը վստահ անցնելու հարցում մենք աջակցում և քաջալերում ենք Հայաստանին»,- գրել է Լիտվայի նախագահը: