Եկատիրինբուրգում ՌԴ քաղաքացի ահաբեկիչներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News     

ՌԴ

Ռուսաստանում Եկատերինբուրգ քաղաքում վնասազերծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից, ահաբեկչություն պատրաստող 3 հանցագործ:

Հանցագործները ՌԴ քաղաքացիներ են, մեկն ունի նաև Ադրբեջանի քաղաքացիություն: Գործողությունն իրականացվել է Եկատերինբուրգի արվարձաններից մեկում, որտեղ նրանք տուն էին վարձել։

Գործողության ընթացքում հարևան տներից տարհանվել է շուրջ 50 մարդ: