Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման ևս 8 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News     

Սանոսյան

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73»,- նշել է Սանոսյանը։

Մարզում գրանցվել է մահվան երկու դեպք։