Նախագահ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

հրաման

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել. դրանք են «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: