Պեկինի «Արգելված քաղաքը» մայիսի 1-ից կրկին բաց կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

պեկին

Պեկինի «Արգելված քաղաքը»՝ Գուգուն, կորոնավիրուսով պայմանավորված փակ էր հունվարի 25-ից: մայիսի 1-ին այն կրկին կվերաբացվի այցելուների համար, ասված է թանգարանի հայտարարության մեջ, փոխանցում է РиаНօвости-ն:

Պալատական համալիրը կաշխատի 8.30-ից 17.00-ն, և բաց կլինի տաղավարների միայն մի մասը:

Նշվում է, որ տոմսն անհրաժեշտ է ամրագրել առցանց՝ առնվազն 24 ժամվա ընթացքում: Մուտքը  Գուգու արժե 60 յուան. թանգարանը նախատեսում է օրական ընդունել առավելագույնը հինգ հազար այցելուի:

Արգելված քաղաքը աշխարհի ամենաընդարձակ պալատական համալիրն է, այսօր  այն Պեկինի գլխավոր պատմական համալիրն է համարվում: Դրա հիման վրա ստեղծված «Գուգուն» թանգարանում է պահում չինական ավանդական արվեստի ամենամեծ հավաքածուն, որը ստեղծվել է կայսերական տանը պատկանող հավաքածուից։ 2020-ին Արգելված քաղաքը կդառնա 600 տարեկան: