Հրդեհ՝ Աբովյան քաղաքում. կատարվում են տարհանման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

հրդեհ

Ապրիլի 30-ին` ժամը 16:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Կատարվում են տարհանման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ: