Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստ է հանձնել, բոլորի պատասխանը՝ բացասական

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

անդր

Արցախի ևս 27 քաղաքացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 27 քաղաքացու փորձանմուշի արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել»,- նշված է հաղորդագրությունում:

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակման 8 հաստատված դեպք կա, որից ապաքինվել է 5 քաղաքացի: Մեկուսացման մեջ է 15 անձ: