4-րդ զորամիավորումում կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News     

ՊՆ

Հաստիքային զենքով կրակի վարման հմտությունների կատարելագործման, զինծառայողների անհատական վարժվածության մակարդակի ամրապնդման նպատակով ապրիլի 28-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում վարչակազմի սպաներն անցկացրել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք։

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Զինծառայողները հաջողությամբ խոցել են կրակադաշտի բոլոր թիրախները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին: