Կառավարությունն ընդլայնել է վարձավճարների փոխհատուցման սանդղակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նիկոլ

«Կառավարությունը 30 տոկոսով կփոխհատուցի այն սպառողների վարձավճարները, ովքեր ունեն 10001 դրամից մինչև 25 հազար դրամ էլեկտրաէներգիայի սպառում և 30 հազարից մինչև 40 հազար դրամ գազի սպառում»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է՝ երբ ՀԾԿՀ-ն հայտարարեց ֆորս մաժոր, պարզվեց, որ կոմունալ վճարները համատարած չեն վճարվում, որի հետևանքով համակարգերը կարող էին հայտնվել կոլապսի առաջ. «Կայացվեց այսպիսի դժվար, կամային որոշում»:

«Այն բաժանորդները, որոնք մարտ ամսվա համար մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց վարձավճարի 50 տոկոսը ևս կփոխհատուցվի»,- հավելել է Փաշինյանը:

Փաշինյանի փոխանցմամբ՝ աջակցություն կստանան նաև չգազաֆիկացված համայնքների բնակիչները: Նման 310 գյուղ կա ՀՀ-ում: Այդ գյուղերի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կառավարությունը կփոխհատուցի 50 տոկոսով: 

Այս միջոցառումներով, նրա փոխացմամբ, մի քանի՝ 4-5 մլրդ դրամ կծախսվեն կոմունալների համար:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է՝ պետք է խնդրենք բոլորիդ վերադառնալ հին ռեժիմին և այս պահից սկսած բոլոր վարձերը վճարել. արդեն տաք ամիսներ են,և վարձերն էականորեն նվազում են: