Թեստավորվել են COVID-19-ից բուժվող երեք քաղաքացիներ. 2-ի պատասխանը դեռ դրական է. Արցախի ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

k

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր թեստավորվել են բուժհաստատություններում բուժվող կորոնավիրուսով վարակված երեք քաղաքացիները: Նրանցից երկուսի մոտ փորձանմուշի պատասխանը դեռ դրական է, այսինքն՝ նրանք կշարունակեն բուժումը, իսկ երրորդ քաղաքացու հետազոտության արդյունքը բացասական է եղել:

«Եթե 24 ժամ հետո իրականացված կրկնակի թեստավորման պատասխանը կրկին բացասական լինի, ապա նա կհամարվի բուժված և դուրս կգրվի»,- ասված է հայտարարության մեջ: