«Նաիրիտ» գործարանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

․

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Ժամը 21:20-ի սահմաններոմ Թամանցիների փողոցում ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 PL 832 համարանիշի և Toyota Alphard M մակնիշի 16 AՍ 005 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: