Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ, մարդկային կորուստ չկա. «Life.ru»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

հրթիռ

«Life.ru»-ն գրում է, որ Իսրայելը Գոլանի բարձունքներից 5 հրթիռ է արձակել Էլ Կունեյտր նահանգում, որը կտնվում է երկրի հարավ-արևմուտքում: Մի քանի օբյեկտներ նյութական վնաս են կրել, որոնք գտնվում են Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա:

Նախնական տվյալների համաձայան՝ տեղի ունեցածի հետևանքով մարդկային կորուստներ դեռ չկան:

Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, հակաօդային պաշտպանության սիրիական համակարգերը Պալմիրի երկնքում իսրայելական մի քանի հրթիռներ էին խոցել: