Պեսկովն անհեթեթ է որակել COVID-19-ով հիվանդնալուց հետո Միշուստինի՝ պաշտոնից ազատումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիրտրի Պեսկովտ անհեթեթություն է որակել ենթադրությունը, թե կորոնավիրուսով վարակված վարչապետ Միխայիլ Միշուստինը հնարավոր է չվերադառնա այդ պաշտոնին: Այս մասին հաղորդում է  Ведомости-ն:

Ապրիլի 30-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակապով խոսակցության ժամանակ նա առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու է առաջարկել, որը հաստատվել է Պուտինի կողմից: 

ԶԼՄ-ի աղբյուրները հայտնել է, որ բոլոր փոխվարչապետներն ամեն օր կորոնավիրուսի թեստ են հանձնում։