Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 48 մարդ․ հաստատվել է վարակման 82 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի  82 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2148 է։ Ապաքինվել է 48 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1136  քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 977 մարդ։

Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը  33 է։ Մահվան ևս երկու դեպք գրանցվել է այլ պատճառով։

Թեստերի ընդհանուր քանակը՝   22 հազար 177 է։