Աբովյանում աղբատարի հորանին կից խորդանոցում հրդեհը բռնկվել է. տարհանվել է 60 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Ապրիլի 30-ին՝ ժամը 16:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է աղբատարի հորանին կից ինքնաշեն խորդանոցում:

Փրկարարները շենքից տարհանել են մոտ 60 բնակչի:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին: Այրվել են կենցաղային և հնամաշ իրեր (մոտ 10 քմ):