COVID-19-ի պատվաստանյութի համար հավելյալ 2 մլրդ դոլար է պետք․ փորձարկվում է 12 նախագիծ. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

պատվաստանյութ կովիդ

«Blogs.worldbank.org»-ը, հղում անելով Համաշխարհային բանկին, գրում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար 1-ից 1,5 տարի է պետք և հավելյալ 2 միլիարդ դոլար, որը չի ներառում պատվաստանյութի պատրաստման ու առաքման ծախսերը:

«Պետք է բաշխման համաշխարհային ազնիվ համակարգ ստեղծենք, որպեսզի երաշխավորենք, որ բոլոր երկրները, այդ թվում՝ ամենաաղքատ, պատվաստանյութին հավասար հասանելիություն ունենան դրա պատրաստումից հետո»,- նշվում է Համաշխարհային բանկի հայտարարությունում։

Այս պահին աշխարհում կա COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի 120 նախագիծ, որից 8-ը մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումների փուլում են։