Չինաստանում սպասում են առաջին զբոսաշրջային պիկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

Չինաստան

Չինաստանում կորոնավիրուսային համաճարակից հետո սպասում են 2020 թ․ առաջին տուրիստական պիկին։ Դա տեղի կունենա մայիսյան տոների ֆոնին, որ կշարունակվի հինգ օր։

«Համընկնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված տեղաշարժի սահմանափակումների աստիճանաբար թուլացման հետ` մայիսմեկյան արձակուրդները նշանակալի իրադարձություն են դառնում զբոսաշրջային ոլորտի վերականգնման համար: Սպասվում է, որ մայիսյան տոները կդառնան 2020 թվականի առաջին զբոսաշրջային պիկը»,-ասված է զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են նաև համավարակից հետո նկատվում է ճանապարհորդության մոդելի նոր միտումը: Որպեսզի թույլ չտրվի մարդկանց զանգվածային կուտակումներ, հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրերում տուրիստական կազմակերպությունները 30 տոկոսով կրճատվել է մարդկանց միաժամանակյա այցելության թույլատրելի թիվը: