Քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները, անհայտ ծագման շինարարությունը. ավագանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

թեհմինա

Երևանի ավագանու «Լույս» խմբագրության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանում ծառահատումների, ապօրինի շինարարությունների վերաբերյալ և կից լուսանկարներ հրապարակել:

«Քանի դեռ արտակարգ դրության ռեժիմում ենք գտնվում ու, կարելի է ասել, ամենաթողություն է, քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները, քանդուքարափն ու անհայտ ծագման շինարարությունները։

Առաջին մասում Հրազդանի կիրճում տեղի ունեցող արիշվերիշն է, հաջորդիվ Նորքի 1-ին զանգվածինը։ Երկու տեղում էլ ծառահատում է իրականացվել։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, այն էլ այս իրավիճակում։ Չնայած՝ պատեհ պահ է և հարմար իրավիճակ և բնությունը ոչնչացնելու, և ծածկադմփոց անելու համար»։