Մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակումը կհանվի. փակ կմնան մոլերը, չի գործի տրանսպորտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

մոլ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը կառավարության ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մայիս 4-ից փոփոխությունների նոր փաթեթը, որը ուժի մեջ կմտվի:

«Հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվելու: Միևնույն ժամանակ մնալու է հանրային տրանսպորտի արգելքը. դա մնում է այն պատճառով, որ գործում է, դեռ կան որոշակի ռիսկային մոտեցումներ համավարակի տարածման հետ կապված»,-ասել է նախարարի տեղակալը:

Նա նաև նշել է, որ կմնան միայն որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության որոշակի տեսակների հետ կապված, մասնավորապես, այդ սահմանափակումները վերաբերելու են մանրածախ և մեծածախ առևտրին, միայն պահպանվելու են սահմանափակումներն առևտրի իրականացման վայերերւմ, իսկ մոլերը հանրախանութները փակ են լինելու:

«Սննդի, պարենային խանութները և դեղատները, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրատեսակների մասով շուկաները կգործեն, բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով»,-ասել է Վարոս Սիմոնյանը:

Հանրային սննդի մասով կգործեն այն սրճարանները, ռեստորանները, բարերը, որոնք կունենան բացօթյա տարածք: Այսինքն՝ կթույլատրվի գործունեությունը, եթե կարող են ապահովել գործունեություն բացօթյա տարածքներում: Եթե ունեն փակ տարածքներ, փակ տարածքներում դրանց գործունեությունը չի իրականացվի»,-ասել է նախարարի տեղակալը, ապա հավելել, որ մշակող արդյունաբերության ոլորտից կբացվեն նաև տեքստիլի, կահույքի, կոշիկի արտադրությունները: