Ախտահանման հերթական միջոցառումներ են իրականացվել Ստեփանակերտի բուժհաստատություներում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

Արցախ

«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում ախտահանման հերթական միջոցառումներ են իրականացվել Ստեփանակերտում տեղակայված հանրապետական նշանակության բուժհաստատությունների տարածքներում։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկավական շտաբից՝ նշելով, որ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։