Վարսավիրանոցները, բացօթյա սրճարանները, ռեստորանները կբացվեն մայիսի 4-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

վարսավիր

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը կառավարության ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մայիս 4-ից հանրային սննդի մասով կարող է վերսկսվել բացօթյա սրճարանների, ռեստորանների, բարերի գործունեությունը: 

«Այսինքն՝ կթույլատրվի գործունեությունը, եթե կարող են ապահովել գործունեություն բացօթյա տարածքներում: Եթե ունեն փակ տարածքներ, փակ տարածքներում դրանց գործունեությունը չի իրականացվի»,-ասել է նախարարի տեղակալը:

Վարոս Սիմոնյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 4-ից անհատական ծառայություններից վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես կթույլատրվի: