Բրազիլիան վարակվածների թվով առաջ անցավ Չինաստանից. երկրում կա 87,187 վարակակիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

բրազիլիա

Չինաստանում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 12 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը երկրում 82,874 է, որից 4,633-ը մահացել է, 77,642-ը՝ ապաքինվել: Երկրում այս պահին կա 599 վարակակիր:

Նշենք, որ Չինաստանն աշխարհում վարակվածների թվով արդեն 11-րդ հորիզոնականում է: Բարզիլիան ևս առաջ է անցել վարակի էպիկենտրոն համարվող երկրից. այնտեղ գրանցվել է 87,187 վարակակիր, որից 6,006-ը մահացել է, 35,935-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիրների թիվը 45,246 է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվին կարող եք ծանոթանալ այստեղ: