Սյունիքում մեքենան 3.5 մետր բարձրությունից ընկել է գետը․ վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

վթար

Ապրիլի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 PM 463 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 3.5 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել Վաչագան գետում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։