Զելենսկին Սահակաշվիլիին պատրաստվում է նշանակել գործադիրում նախագահի ներկայացուցչի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

սահակ

Ուկրաինական zn.ua-ն, հղում անելով նախագահի գրասենյակի իր աղբյուրներին, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուսումնասիրել և հավանություն է տվել կառավարությունում Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պաշտոն տալու առաջարկը, որը Գերագույն ռադայի կողմից հաստատում չի պահանջում: 

Ըստ աղբյուրի՝ Զելենսկին Սահակաշվիլիին պատրաստվում է նշանակել կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնում: 

Աղբյուրը նաև գրում է, որ եթե երկրի ղեկավարը չմտափոխվի, Սահակաշվիլիի նշանակումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: 

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Ուկրաինայի կառավարությունն Գերագույն ռադայից հետ էր կանչել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակելու առաջարկը: