Արցախում վարակվածներից մեկը կրկնակի թեստավորվել է, փորձանմուշի պատասխանը՝ բացասական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

կորոնաա1

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել հանրապետությունում  կորոնավիրուսային իրավիճակի մասին:

«Այսօր կրկնակի թեստավորվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել։

Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից:

Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են»,-հայտնում է ԱՀ ԱՆ-ն: