Նոր Զելանդիան կանաբիսի օրինականացման շուրջ հանրաքվե կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

կանաբիս

Նոր Զելանդիայում կանեփի օրինականացման շուրջ հանրաքվե կանցկացվի: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Էնդրյու Լիթլը, փոխանցում է Deutsche Welle-ն: Հանրաքվեն նշանակված է 2020 թվականի սեպտեմբերի 19-ին, Նոր Զելանդիայում միաժամանակ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Օրինականացման և վերահսկողության մասին օրինագիծը ենթադրում է, որ կանեփի օգտագործումը կթույլատրվի 20 տարեկանից:

Քվեարկել ցանկացողները կունենան երկու տարբերակ՝ «այո» կամ «ոչ»: Նշենք, որ բժշկական կանեփը երկրում արդեն օրինականացվել է՝ 2018 թ-ին:

Հանրաքվեի դրական որոշման դեպքում Նոր Զելանդիան կարող է դառնալ աշխարհում երկրորդ երկիրը, որտեղ կօրինականացվի կանաբիսը: Առաջինը նման օրենք ընդուվել է Ուրուգվայում և Կանադայում: Գերմանիայում բժշկական կանեփն օրինականացվել 2017 թվականի մարտից: