«Ֆորմուլա 1»-ի հունգարական մրցաշարի անցկացումը ևս հարցականի տակ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News     

Ֆորմուլա 1

«Ֆորմուլա 1»-ի հունգարական Գրան Պրին կանցնի առանց հանդիսականի կամ առհասարակ չի կայանա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Ֆորմուլա 1-ի մամուլի ծառայությունը: Հունգարիայի Գրան Պրին ի սկզբանե պետք է կայանար հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը: Սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն ևս հարցականի տակ է:

Ավելի վաղ` չեղարկվել էր նաև Ֆրանսիայի Գրան Պրին, որը պետք է կայանար հունիսի 26-28­ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել էր Մոնակոյի Գրան պրին և անորոշ ժամանակով հետաձգվել էին Ավստրալիայի, Բահրեյնի, Վիետնամի, Կանադայի, Չինաստանի, Նիդերլանդների, Իսպանիայի, Ադրբեջանի Գրան պրիները:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։