Ֆրանսիայում կարող է մտցվել սանիտարական անձնագրերի կիրառություն

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 2, 24News     

․

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին առաջարկել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին մտցնել սանիտարական անձնագրերի կիրառություն երկրից դուրս եկող և վերադարձող քաղաքացիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

«Ես պատրաստվում եմ խնդանքով դիմել, որպեսզի մտցվի սանիտարական անձնագրերի կիրառություն՝ նպատակ ունենալով ուժեղացնել սահմանային վերահսկողությունը»,-ասել է քաղաքապետը: Նրա խոսքով, երկրից դուրս գալը կամ վերադառնալը պետք է ուղեկցվի համապատասխան սերտիֆիկատով, որտեղ կնշվեն տեղաշարժման պատճառները:

Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ ողջունել են սահմանափակումներից դուրս գալու իշխանությունների որոշումները: Միակ բանը, որ լայն շրջանակի կողմից հավանության չի արժանացել, մայիսի 11-ից դպրոցների աշխատանքի վերսկսումն է: