Ելփին գյուղում օձը խայթել է բնակչին. 43-ամյա կնոջը փրկարարները հասել են ոտքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

աին.

Մայիսի 1-ին` ժամը 10:36-ին, սահմաններում Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում, «Վարդանես» կոչվող տարածքում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ: 

Փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Կինը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: