Շիրակում «ՎԱԶ 2199»-ով բախվել է գազատարի սյանը, գլորվել, գլխիվայր հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

վթար

Մայիսի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։40-ի սահմանում Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Արսեն Օվանեսովն իր վարած «ՎԱԶ 2199» համարանիշի ավտոմեքենայով Արթիկի Շահումյան 1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի սյանը և, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել դաշտում։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Ավանեսովը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։