Մայիսի 1-ին COVID-19-ով վարակված 1 մարդ է մահացել, բայց մահվան պատճառն այլ հիվանդություն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

մահ1.

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2273 դեպք, որից 1010-ը՝ առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 23142 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 125 նոր դեպք և 33 առողջացած։

Նշենք, որ ընդհանուր առմամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք, որից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հիշեցնենք, որ նախորդ 2 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին: