Սարյան փողոցի «Հայփոստ»-ի մոտակայքում հողաշերտը սահել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News      

ԱԻՆ

Մայիսի 1-ին, ժամը 19:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Սարյան փողոցի «Հայփոստ» ՓԲԸ-ի շենքի մոտակայքում շինարարության հետևանքով հողաշերտը սահել է՝ հնարավոր է առաջանա ասֆալտի նստվածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Տեղում, ըստ ԱԻ նախարարության, պարզվել է, որ Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում գտնվող շինարարական տարածքի ներսում կատարված աշխատանքներից մայթի ասֆալտապատ հատվածի տակից հողային շերտ է թափվում, որի շարունակական լինելը կառաջացնի ասֆալտի նստվածք: Փրկարարները սահմանազատել են տարածքը: