Ստեփանավանում տներից մեկի մի մասը փլուզվել է․ տուժածներ չկան

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News      

Աին

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի մի մասը փլուզվել է:  

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Երիտասարդական փողոցի տներից մեկի պատշգամբի վերջնամասում գտնվող լոգարանի հատակը փլուզելէ (մոտ 12 քմ), իսկ լոգարանի պատերը քանդել է սեփականատերը՝ անվտանգությունից ելնելով։ 

Փրկարարների օգնության կարիքը չի եղել: