ԵՄ-ում ստեղծվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի ամբողջ աշխարհին․ Մերկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

Մերկել

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը պատրաստվում են մշակել Եվրոպական Միությունում, հասանելի կլինի ամբողջ աշխարհին: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Ավելի վաղ ԳԴՅ կանցլերն ու ԵՄ մյուս ղեկավարները կոչ էին արել 7,5 մլրդ եվրոյի չափ գումար հավաքել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու դեղերի մշակման համար:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի հրավերով կկայանա դոնոր-երկրների համաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի թեմայով:

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 3 միլիոնը։ Մահացել է 230 հազարից ավելի մարդ։  Ապաքինվել է 1 միլիոն 083 հազար 943 մարդ: