Մայիսի 11-ը չի լինի անցում դեպի նորմալ կյանք, կլինի վերականգնման շրջան. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

մակրոն

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին,  գրում է, որ մայիսի 11-ից՝ սահմանափակումների վերացումից հետո, առաջին քայլն է լինելու դուրս գալ կորոնավիրուսի ճգնաժամից, բայց նորմալ կյանքի անցում դեռ չի լինելու:

«Մայիսի 11-ը չի լինի անցում դեպի նորմալ կյանք: Կլինի վերականգնման շրջան, որը պետք է կազմակերպվի»,-ասել է Մակրոնը՝ տեղեկացնելով, որ մայիսի 11-ից Ֆրանսիայում աստիճանաբար կվերաբացվեն նաև դպրոցներն ու բիզնես գործունեությունը:

Մայիսի 2-ի դրությամբ Ֆրանսիայում վարակվածների ընդհանուր թիվը 167,346 է, որից 24,594-ը մահացել է, ապաքինվել՝ 50,212-ը, երկրում ակտիվ վարակակիր է 50,212 մարդ: Եկրում հանձնած թեստերի թիվը 1,100,228 է: Այս պահին ֆրանսիան վարակվածների թվով աշխահում 5-րդ երկիրն է: