Մտավախություն ունեմ, որ սահմանափակումների արագ վերացումը կվատթարացնի իրավիճակը. Ցուկերբերգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ցուկ

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նախազգուշացրել է՝ COVID-19-ով պայմանավորված՝ ԱՄՆ-ում սահմանափակումների շտապ վերացումը բացասական հետևանքների կբերի: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

«Կարանտինը գրեթե ամբողջությամբ դադարեցրել է ամերիկյան տնտեսության ճյուղերի աշխատանքը: Մեկ ամսում գործազուրկ է դարձել 22 մլն մարդ: Մարտին աջակցության համար հատկացված գումարներն ավարտվել են,- հավելել է նա, ու թեև ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով ներկայիս սահմանափակումները մի շարք ծախսեր են առաջացնում հասարակության համար, ես մտավախություն ունեմ, որ սահմանափակումների արագ վերացումը կվատթարացնի իրավիճակը»:

Նշենք, որ Սպիտակ տունն ապրիլի 17-ին ներկայացրել է երկրում կարանտինային միջոցառումների փուլային վերացման և տնտեսության աստիճանական «բացման» նախագիծը: Վարչակազմի առաջարկությունների համաձայն՝ երեք փուլով անցկացվող սահմանափակումների վերացմանը կարելի է անցնել երկու շաբաթվա ընթացքում, երբ կարձանագրվի կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թվի նվազում: