Սիցիլիայում որոշել են փոխհատուցել զբոսաշրջիկների ինքնաթիռի ու հյուրանոցի ծասերի մի մասը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

Սիցիլիա

     

Իտալիայի տնտեսության հիմքերից մեկը՝ զբոսաշրջությունը, կորոնավիրուսի համավարակի ֆոնին կաթվածահար է եղել։ Ոլորտը վերականգնելու համար Սիցիլիայի իշխանությունը որոշել է վճարել կղզի այցելողների ինքնաթիռի տոմսի կես արժեքը, ինչպես նաև հյուրանոցային ծախսի 1/3-րդ մասը։

 Սիցիլիան կորոնավիրուսի հետևանքով  1,09 մլրդ եվրոյի վնաս է կրել, ուղևորությունների արգելքի չեղարկումից հետո զբոսաշրջիկների ծախսերի մասնակի փոխհատուցումը ոլորտն աշխուժացնելու տարբերակ է։