Աֆղանստանում թալիբների հետ բախման հետևանքով հինգ զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News       

Թալիբան

Աֆղանստանում «Թալիբան» ծայրահեղական խմբավորման գրոհայինների հետ բախման հետևանքով զոհվել է երկրի կառավարական ուժերի  հինգ զինծառայող, ևս հինգը հրաձգության հետևանքով տուժել է։

Զինված ուժերի ներկայացուցիչներից մեկը հայտնել է , որ բախումը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան․ զինված թալիբները հարձակվել են բանակի հսկիչ անցակետի վրա: Ըստ նրա՝ բախման ընթացքում զինվորներին հաջողվել է չեզոքացնել 15 զինյալի: