ԱԱԾ-ն ապօրինի փորձում է խուզարկել Ucom ընկերության նախկին տնօրենի աշխատասենյակը. Մակինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

Ազգային անվտանգության ծառայողները Ucom ընկերությունում են, որտեղ գտնվում է նաև  նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում լայվով հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը:

Նրա խոսքով` դատարանն Ազգային անվտանգության  ծառայությանը թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում: 

«Արա Խաչատրյանին ես խնդրել եմ այս ապօրինի գոծողությանը մասնակից չլինել եւ ներկա չգտնվել որեւէ ապօրինի գործողության: Հիմա տեսնենք իրադարձությունները ոնց են զարգանում եւ լրացուցիչ կտեղեկացնենք»,-ասաց նա: