«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» առաջիկայում կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

բարսելոնամանչեսթերսիթի

Իսպանական և անգլիական ֆուտբոլային ակումբները առաջիկայում կարող են փոխանակել իրենց խաղացողներին:

Ըստ Sport.es-ի տեղեկությունների՝ «Բարսելոնայից» կտեղափոխվի պաշտպան Նելսոն Սեմեդուն, որը չի արդարացրել իր հետ կապված հույսերը: Որպես փոխհատուցում Մանչեսթերից կատալոնական ակումբ ոչ մեծ հավելավճարով կուղարկվի պաշտպան Ժոաու Կանսելին։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սեմեդուն «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ, Ժոաու Կանսելուն մասնակցել է միայն 11 հանդիպման: