Շենգավիթում վեճի ժամանակ դանակահարած 25-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

դանակ

Ապրիլի 22-ին «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք հեմիպերիտոնիում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին, Ներքին Շենգավիթի 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով վնասվածքը պատճառել է 25-ամյա երիտասարդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին՝ ժամը 18:20-ին, ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: