Մշակութային դաշտը վիրուսի պատճառով անսպասելի իրավիճակում հայտնվեց, բայց ինքնակազմակերպվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

Կորոնավիրուսը անսպասելի իրավիճակ է ստեղծել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանն ու ավելացրեց՝ չնայած անսպասելիությանը՝ կարողացել են արագ ինքնակազմակերպվել:

«Բավական բարդ է այս իրավիճակում, հատկապես ֆինանսական առումով, քանի որ թատրոնները, համերգասրահները, պատկերասրահներն ու մշակութային այլ օջախներ չեն կատարում հիմնական գործառույթը: Պետությունը իհարկե շարունակում է ու շարունակելու է տրամադրել պետական սուբսիդիան, բայց գիտենք, որ մշակութային հաստատությունները նաև կոմերցիոն նպատակներով են կարողանում հավելյալ եկամուտ ապահովել, օրինակ, վարձակալությամբ, հիմա դա էլ չկա»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։