Ճապոնիայում ապրիլի 23-ից ի վեր կորոնավիրուսից ամենաբարձր մահացությունն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ճապոնիա

Ճապոնիայում կորոնավիրուսային հիվանդությունից գրանցված մահերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 31-ով՝ հասնելով 530-ի, ինչը երկրում նոր ռեկորդ է դարձել: Այս մասին են վկայում Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության՝ մայիսի 2-ին հրապարակված տվյալները, փոխանցում է TAСС-ը:

Մահացության նախորդ պիկը՝ թվով 29 մարդ, գրանցվել էր ապրիլի 23-ին: Նշվում է, որ քաղաքացիների մեծ մասը մահացել է Տոկիոյում:

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած օրվա ընթացքում Ճապոնիայում կազմել է առնվազն 306 մարդ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը՝ ներառյալ ուղևորներն ու «Diamond Princess» զբոսանավի անձնակազմը, հասել է 15,5 հազարի:

Երկրում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 4,6 հազար մարդ։ 332-ը ծանր վիճակում գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում. այս ցուցանիշն ուրբաթ օրվանից մնացել է անփոփոխ: