ՃՏՊ` Պռոշյան և Այգեձոր փողոցների խաչմերուկում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ճտպ

Մայիսի 2-ին, ժամը 15:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան և Այգեձոր փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Force» մակնիշի մոտոցիկլետը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բագրատ Ճ., ծնված 1976 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: