Երևանի ավտոբուսի հավաքակայանը կհամալրվի միջազգային չափանիշին համապատասխանող 100 ավտոբուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

ավտոբուսներ

Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի միջազգային նորագույն չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:



Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի փոխացմամբ` բազմիցս նշվել է, որ Երևանի նոր երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է 820 նոր ավտոբուս, և դրանց միանգամից ձեռքբերումը բավականին դժվար է. «Բացի այդ, խնդիր ունենք Երևան համայնքում՝ կապված միկրոավտոբուսների հետ, նրանց տարիքը լրանում է, շահագործումից պետք է դուրս հանվի. որոշում ընդունվեց փոքր քանակությամբ ավտոբուսներ ձեռք բերել»:



Ավտոբուսների սպասարկումն ու շահագործումը պատշաճ իրականացնելու համար մայրաքաղաքում կկառուցվի 4 հավաքակայան. դրանք ապահովված կլինեն գազի լիցքավորման կայաններով:



Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ: Նոր ավոտբուսների մրցույթը բաց կլինի մինչև սույն թվականի հունիսի 12-ը: