Իտալիայում կորոնավիրուսից օրական մահացությունների թիվը կրկին աճել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

իտալիա

Իտալիայում կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում կրկին մոտեցել է 500-ի. Վարակից մահացել է 474 մարդ: Այս տվյալները փոխանցել է քաղաքացիական պաշտպանության վարչությունը, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ, մայիսի 1-ին հաղորդվել էր վարակից 269 մահերի մասին։ Այսպիսով, երկրում կորոնավիրուսի մահացել է 28 710 մարդ:

Դեպարտամենտի տվյալներով՝ կորոնավիրուսից վերականգնվածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 1 665՝ հասնելով գրեթե 80 հազարի (79 914 մարդ): Ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 1,5 հազարի:

Իտալիայում համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 209 328-ի: