Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքայն էջում  տեսանյութ է հրապարակել՝ «Ես, Վանեցյանը և Փաշինյանը. մերժված առաջարկ» մակագրությամբ:

«Ես Նիկոլ Փաշինյանին մերժել եմ, որովհետև ինձ չէի կարող ներել և չէի կարող ապրել լավ, երբ իմ ժողովուրդն ու հայրենիքը այս վիճակում է: Ես, ի տարբերություն շատերի, ոչ թե կանխատեսել եմ, ես գրել եմ, ասել եմ, որ մեզ սպասվում է մեծ աղետ: Ես երբեք չեմ կարող պայմանավորվել մարդկանց հետ, ում համարել և համարում եմ պարզապես ստախոս, անպատասխանատու, ժողովրդի դավաճան, և, ցավոք սրտի պետք է ավելացնեմ, պետության թշնամի»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում․